Վիզաների ազատականացման շրջանակում ԵՄ գնահատող առաքելությունը հյուրընկալվել է Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեում

Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ասատրյանը ընդունել է Եվրոպական միության մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի (VLAP) շրջանակում իրականացվող ԵՄ գնահատման առաջին առաքելության պատվիրակության անդամներին։

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ Արմեն Ասատրյանը, շնորհակալություն հայտնելով վերջիններիս հանդիպման նախաձեռնության համար, նրանց ներկայացրել է Հակակոռուպցիոն կոմիտեի կառուցվածքն ու գործունեությունը, կոռուպցիոն բնույթի քրեական վարույթներով իրականացվող քննության առանձնահատկությունները: Անդրադարձ է կատարվել նաև հակակոռուպցիոն պայքարի թիրախայնության և արդյունավետության բարձրացման նպատակով 2025 թվականի ընթացքում Կոմիտեում իրականացված նշանակալի բարեփոխումներին,  մասնավորապես՝ նոր ստորաբաժանումների ձևավորմանն ու կառույցի գործունեության լավարկմանն ուղղված բազմաթիվ իրավական ակտերի ընդունմանը:

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալը ներկայացրել է նաև հաշվետու ժամանակահատվածում քրեական վարույթների քննության որակական բարելավման, մասնագիտական ներուժի արդյունավետ օգտագործման, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարում որդեգրած նոր մոտեցումների, այդ թվում՝ հակակոռուպցիոն կրթության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:  Անդրադարձ է կատարվել նաև արտերկրի՝ համանման գործառույթներ իրականացնող իրավապահ մարմինների հետ ակտիվ համագործակցությանն ու քրեական վարույթներով միջազգային իրավական փոխօգնության հարցերին:

ԵՄ առաքելության փորձագետները շնորհակալություն են հայտնել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալին՝ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտին առնչվող հարցերի շուրջ համապարփակ տեղեկատվության ներկայացման համար և ընդգծել նման ձևաչափով համագործակցության կարևորությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031