Բաժիններ՝

Հասան Նասրալլահը փորձել է սիրիացի ապստամբների դեմ հանել Սիրիայի դրուզներին

Արաբական Al-Quds Al-Arabi պարբերականի փոխանցմամբ՝ «Հզբոլլահ» շարժման ղեկավար Հասան Նասրալլահը հուսով է, որ իրեն կհաջողվի Սիրիայում ընթացող պատերազմին մասնակցելու նպատակով հավաքագրել դրուզներին (արաբախոս էթնո-դավանաբանական խումբ Լիբանանում, Սիրիայում, Հորդանանում և Իսրայելում): Այդ նպատակով Սիրիայի Սվեյդա քաղաք՝ դրուզների ավագների մոտ է ուղարկվել ծագումով դրուզ Սամիր Կունտարը:

Վերջինս իսրայելական բանտից ազատ է արձակվել 2008 թվականի հուլիսի 16-ին՝ իսրայելցի երեք զինվորի դիակի ստացման դիմաց: Կունտարը բանտում անցկացրել է 24 տարի՝ իսրայելական Նագարիա քաղաքում 4-ամյա աղջկա սպանելու համար: Նա ինքնաձիգի խզակոթով ջախջախել էր աղջկա գլուխը:

Կունտարի առաջադրանքը դրուզների ավագներին համոզելն է՝ արձակելու համար ֆեթվա, որում խոսք կգնա «ժողովրդական կոմիտեների» ստեղծման մասին: Խոսքը գնում է ասադամետ ոչ կանոնավոր ոստիկանության ստեղծման մասին, որում պետք է ընդգրկվեն երիտասարդ դրուզ մարտիկները:

Ավելի կոնկրետ ասած՝ Նասրալլահը սկզբնական շրջանում հուսով էր, որ դրուզ զինյալները կուղարկվեն հարևան Դարաա նահանգում՝ Բոսրա Շամ քաղաքում, գործող «Հզբոլլահի» ջոկատներին օգնության: Սակայն դրուզները հրաժարվել են կատարել Նասրալլահի ու Կունտարի խնդրանքը և երիտասարդներին ուղարկել պատերազմ՝ Սիրիայի ցանկացած հատվածում:

Նրանք հայտարարել են, որ իրենց միակ ցանկությունը սիրիական հասարակության և բոլոր հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների պահպանումն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս