Թուրքիան պատրաստ է միանալ «Իրան-Թուրքմենստան-Ղազախստան» տրանսպորտային միջանցքին
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան պատրաստ է միանալ Իրան-Թուրքմենստան-Ղազախստան միջանցքին: Այս մասին մայիսի 29-31-ին Թուրքմենստան կատարած պետական այցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը.
«Մեզ համար շատ կարևոր է «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքին միանալը: Թուրքմենստանն արժանի տեղ է զբաղեցնում դինամիկ զարգացող երկրների թվում՝ իր զգալի ներդրումն ունենալով համաշխարհային զարգացման մեջ:
Միայն ոչ վաղ անցյալում բացվեց Ղազախստան-Թուրքմենստան-Իրան երկաթուղային մայրուղին: Մենք դիտարկել ենք նաև Թուրքմենստան-Թուրքիա նոր խճուղու բացման հարցը»:
Աբդուլլահ Գյուլը կարևորել է նաև Թուրքմենստանի էներգակիրների մատակարարումը Եվրոպային, ինչը պետք է իրականացվի Թուրքիայի տարածքով: