Արագածոտնի թեմի հաշվապահի տնային կալանքն ուզում են երկարաձգել

Արագածոտնի թեմի առաջանորդարանի 60-ամյա հաշվապահ Նաիրա Ալավերդյանի խափանման միջոցը երկարաձգելու միջնորդություն է ներկայացվել։ Լուրը Sputnik Արմենիային հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից։

«Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ որպես խափանման միջոց ընտրված տնային կալանքը երկարացնելու վերաբերյալ»,– նշեցին կոմիտեից։

Հիշեցնենք` հոկտեմբերի 15-ի վաղ առավոտյան իրավապահները խուզարկություն իրականացրին Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանը, ապա բերման ենթարկել նրան։

Սրբազանից բացի, բերման ենթարկվեցին նաև Արագածոտնի թեմի 12 քահանաներ և առաջնորդարանի աշխատակիցներ։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 3-ը ձերբակալվել են, որոնցից մեկը թեմի առաջնորդն է։

Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՔՕ 2 հոդվածներով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելը, իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով հավաքներին մասնակցելուն հարկադրելը։

Հոկտեմբերի 17-ին հայտնի դարձավ, որ Նաիրա Ալավերդյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031