«Ինտեր»-ը զիջեց «Լիվերպուլ»-ին, «Բարսելոնա»-ն հաղթեց «Այնտրախտ»-ին. ՉԼ այլ արդյունքներ
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացել են 6-րդ տուրի խաղային առաջին օրվա հանդիպումները:
Միլանի «Ինտեր»-ը, սեփական հարկի տակ մրցելով անգլիական «Լիվերպուլ»-ի հետ, զիջել է նվազագույն հաշվով:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն խաղավարտին մոտ փոխարինվեց:
Կատալոնական «Բարսելոնա»-ն սեփական հարկի տակ մրցեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»-ի հետ ու հաղթանակի հասավ 2:1 հաշվով: Անգլիական «Չելսի»-ն հյուրընկալվելիս պարտվեց «Ատալանտա»-ին 2:1 հաշվով:
«Մոնակո»-ն նվազագույն հաշվով գերազանցեց թուրքական «Գալաթասարայ»-ին:Մադրիդի «Ատլետիկո»-ն դրսում մրցեց ՊՍՎ-ի հետ ու հաղթեց 3:2 հաշվով: Նույն հաշվով «Մարսել»-ը պարտության մատնեց «Ռոյալ Յունիոն»-ին: Անգլիական «Տոտենհեմ»-ը 3 անպատասխան գնդակ ուղարկեց Պրահայի «Սլավիա»-ի դարպասը:
Մյունխենի «Բավարիա»-ն տանը 3:1 հաշվով առավելության հասավ «Սպորտինգ»-ի նկատմամբ: Ղազախական «Կայրաթ»-ը զիջեց «Օլիմպիակոս»-ին 0:1 հաշվով:
Չեմպիոնների լիգայի այս տուրի մյուս հանդիպումները կկայանան դեկտեմբերի 10-ի կեսգիշերին:
