«Բարի գալուստ դժոխք». Սարկոզին բողոքել է բանտից
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին բողոքել է իր բանտում տիրող իրավիճակից: Պետության նախկին ղեկավարի նոր՝ «Բանտարկյալի օրագիրը» գրքին ծանոթացել է ամերիկյան Politico ամսագիրը:
«Բանտարկյալը անընդհատ մետաղական առարկայով հարվածում էր իր խցի ճաղերին: Այս աղմուկը շարունակում էր մի քանի րոպե: Այն թվում էր անվերջ: Մթնոլորտը սպառնալից էր: Բարի գալուստ դժոխք»,- գրել է Հինգերորդ Հանրապետության 23-րդ նախագահը։
Մեկ այլ բանտարկյալ, հիշում է Սարկոզին, անընդհատ գդալով հարվածում էր իր խցի ճաղերին և երգում «Առյուծ արքան» մուլտֆիլմի երգերը:
