Բաժիններ՝

Թրամփը հայտարարել է, որ փորձում է Ուկրաինայում հակամարտությունը կարգավորել մարդասիրական նկատառումներից ելնելով

Հիմնական դրդապատճառը, որով Միացյալ Նահանգներն առաջնորդվում է ուկրաինական ճգնաժամը կարգավորելու փորձերում, մարդկային կորուստները կանխելու ցանկությունն է:

Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին։

«Ի՞նչ ենք մենք անում։ Մենք ժամանակ ենք ծախսում՝ ելնելով մարդասիրական նկատառումներից։ Մենք ցանկանում ենք տեսնել, թե կարո՞ղ ենք դադարեցնել սպանությունները, մարդկային կորուստները»,-ասել է Թրամփը։

Միացյալ Նահանգների առաջնորդի խոսքով՝ շատ մարդիկ են սպանվում, և ինքը ցանկանում է, որ դա դադարեցվի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս