Որպես անհետ կորած որոնվող 40-ամյա կինը հայտնաբերվել է բժշկական կենտրոնում
Դեկտեմբերի 8-ին հաղորդվել էր 1985 թ. ծնված Վարդուհի Մանիկյանի անհետ կորելու մասին:
Համայնքային ոստիկանության Դավիթաշենի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների և ստուգումների արդյունքում Վարդուհի Մանիկյանը հայտնաբերվել է «Արմենիա» բժշկական կենտրոնում։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
