«Ժեստ է վրացական կողմից». դեպի Հայաստան ադրբեջանական նավթամթերքի մեկանգամյա տարանցման համար տուրք չի գանձվի

«Դա ժեստ է վրացական կողմից՝ խաղաղության գործընթացին»։

«Ազատության» հետ զրույցում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հաստատել է՝ Հայաստան ադրբեջանական նավթամթերքի մեկանգամյա տարանցման համար տուրք չի գանձվի:

«Քանի որ վրացական կողմը դրա մասին հայտարարել է, հաստատում եմ՝ նման բան վրացական կողմը ինձ փոխանցել է, Վրաստանի էկոնոմիկայի նախարարն է ինձ անձամբ փոխանցել: Ենթադրվում է որպես ժեստ խաղաղության գործընթացում՝ վրացական կողմից: Առաջին անգամվա գալու դեպքում վրացական կողմը գումարը չի գանձելու:

Հետո արդեն, բնականաբար, տարանցման վճարներ կան դրանց համար, որոնք կազմակերպությունները պետք է վճարեն: Այսինքն, իրենք իրենց կողմից այդ սիմվոլիկ, առաջին խմբաքանակի համար, եթե էդպիսի բան լինի, իրենց կողմից այդ քայլը արել են»,– ասել է նախարարը»։

Տեսանյութեր

Լրահոս