«Մեր հավատարմությունը Վրաստանի ինքնիշխանությանը մնում է անսասան»․ ԵԱՀԿ գործող նախագահ
«Մեր հավատարմությունը Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ մնում է անսասան», – ասել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը ԵԱՀԿ նախարարական հանդիպման ժամանակ, որին մասնակցել է նաև Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոչորիշվիլին։
Վալտոնենի խոսքով՝ Ժնևի միջազգային քննարկումների և միջադեպերի կանխարգելման ու արձագանքման մեխանիզմի միջոցով ԵԱՀԿ-ն խորացրել է իր համագործակցությունը Վրաստանի քաղաքացիական հասարակության հետ և քննարկել դիվանագիտությանն առնչվող հարցեր։
«Վրաստան իմ այցի ընթացքում անդրադարձել եմ նաև ժողովրդավարական նահանջին և քաղաքացիական հասարակության ու քաղաքացիական ազատությունների կենսական դերին», — ասել է Վալտոնենը։
