Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի ապահովագրական ընկերությունների մի խումբ ներկայացուցիչների

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի ապահովագրական ընկերությունների մի խումբ ներկայացուցիչների. տեղեկացնում են նախագահի աշխատակազմից:

«Հանդիպման ընթացքում ոլորտի ներկայացուցիչները ներկայացրել են առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման ընթացքին վերաբերող իրենց դիտարկումները, առաջարկները և առկա մտահոգությունները։ Քննարկվել են ապահովագրական դաշտում առկա խնդիրները, դրանց արդյունավետ լուծման հնարավորությունները, ինչպես նաև համակարգի կայուն իրականացումն ապահովելու ուղղությամբ անհրաժեշտ քայլերը։

Նախագահը կարևորել է մասնագիտական համայնքի ներգրավվածությունը և ընդգծել, որ առողջության համընդհանուր ապահովագրության ներդրումն էական նշանակություն ունի երկրի սոցիալական և առողջապահական քաղաքականության ամրապնդման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս