ԱՐՇԱԿ ՍՐԲԱԶԱՆԻՆ ԿԱԼԱՆԱՎՈՐԵՑԻՆ, ՈՐ ԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ ԺՈՂՈՎԻՆ ՉԽՈՍԻ. ԱՐՍԵՆ ԲԱԲԱՅԱՆ  

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը  «5 իրավապաշտպանների նախաձեռնության» անդամ, Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի շահերի պաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Հանցագործության որևէ դրվագ, ընդհանրապես իրավաբանություն այս գործընթացների մեջ գոյություն չունի։ Նպատակը եկեղեցու դեմ արշավն է, այն քանդելը հավանաբար այն պատճառով, որ Եկեղեցին հայապաշտպան ու հայկական ամենաուժեղ կառույցն է։
  • Այս ամենը նպատակ ունի Արշակ սրբազանին վարկաբեկելու, հեղինակազրկելու։ Հոդվածն ընտրված է հենց նրա համար, որ իշխանական մեդիայում կարողանան քարոզչական կեղտոտ հոդվածներ գրեն։ 
  • Արշակ սրբազանն ի սկզբանե է ասել, որ այդ տեսանյութերն իր հետ կապ չունեն, հետևաբար՝ ինքը չի կարող տեսանյութերի գործով տուժող լինել, քանի որ անձնական կյանքի գաղտնիքը չի բացահայտվել։ Բայց Քննչական կոմիտեն, բանուգործը թողած, լծվել էր՝ ապացուցելու, որ այդ տեսանյութերում ինքն է։ Մարդիկ փորձագետին փորձաքննության են տալիս ու չեն հարցնում՝ տեսագրությունը կե՞ղծ է, թե՞ ոչ։ Էլ չենք խոսում այն մասին, որ մեզ ընդհանրապես չեն կանչել․ Իսկ մենք փորձագետին հարցեր ունեինք՝ որպես շահագրգիռ կողմ։
  • Ամենահետաքրքիրն այն էր, որ փորձաքննությունը նշանակվել է նոյեմբերի 25–ին, նոյեմբերի 25–ին էլ եղրակացությունն է եղել՝ 1 էջանոց, որի կեսը տեքստ է, կեսը՝ լուսանկար։ ՔԿ–ն սուտ է ասում, որ հաստատվել է՝ տեսանյութերում Արշակ սրբազանն էչի հաստատվել։ Ընդամենը գրված էր՝ կարելի է եզրակացնել, որ ինքն է, ինչը նշանակում է, որ կարելի է եզրակացնել, որ ինքը չէ։
  • Նիկոլիզմ է․ Նիկոլն էլ, ինչ որ իրեն է վերաբերում, սուտ է, ինչ ուրիշներին՝ ճիշտ է։
  • Կուսակրոնությունը եկեղեցին է որոշել ընդունել, իր կամքով։ Երբ կուզեն, կհավաքվեն, կհանեն։ Ձեզ ի՞նչ։ Դուք ո՞վ եք։
  • Պնդում եմ՝ մեղադրանքում ինչ գրել են, եթե անգամ ինքը դա արել է, ոչ մի կապ չունի այն հոդվածի հետ, որը մեղսագրել են Արշակ սրբազանին։ Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը բոլորովին ուրիշ բան է։ Եթե անգամ էդ թմրամիջոցը դրել է ուսապարկի մեջ վարկաբեկման նպատակով, դա իրացման հետ ի՞նչ կապ ունի։ 
  • Թմրամիջոցը եղել է, փորձաքննվել է, դա եղել է, կա հարց՝ ո՞նց իմացաք, որ հենց Արշակ սրբազանն է դա դրել։
  • Քննիչի մոտից դուրս եկանք, Արշակ սրբազանն ասաց՝ Արսեն, բայց ոնց որ չձերբակալեցին։ Ասացի՝ մի՛ շտապեք, սրբազան։ Շենքից դուրս էինք գալիս, ձերբակալեցին դռների մոտ։ Գիտեր, սպասում էր, անակնկալ չէր։ Տրամադրությունը շատ բարձր է, բոլորին շնորհակալություն է հայտնում աջակցության համար։ 
  • Իշխանությունը պիտի փոխվի։ Առանց իշխանափոխության՝ «իրավական բեսպրեդելի» դեմն առնել հնարավոր չէ։
  • Նույնիսկ, եթե Արշակ սրբազանը ասի՝ դա արել եմ, դրա մեջ հանցագործություն չկա, հետևաբար՝ կալանավորում էլ չպետք է լիներ։ Կարելի էր ընդհանրապես չգնալ այդ դատական նիստին․ Մասիս Մելքոնյանը լսեց, ոչ մի հարց չտվեց, գնաց, հետ եկավ, ասաց՝ կալանք 2 ամսով։
  • Վստահ եմ, որ որոշակի գործողություններ անում են՝ Վեհափառ Հայրապետի վերաբերյալ քրեական հետապնդում հարուցելու համար։
  • Կարեն Պետրոսյանն այս գործով իր ցուցմունքի մասին ինքն է մի անգամ խոսել հրապարակային։ Ավել բան, պայմանավորված նախաքննական գաղտնիքով, չեմ կարող ասել։
  • Ես հակված եմ մտածել, որ Գևորգ սրբազանին իսկապես փաստեր ցույց են տվել, բայց ոչ թե Վեհափառի վերաբերյալ, այլ իր։ Դրանով էլ իրենցով են արել։ Վստահ եմ՝ բոլորի առաջ էլ դրել են։ Եթե Վեհափառի մասին փաստեր ունենային, դա վաղուց տարածած կլինեին, Գևորգ սրբազանի առաջ չէին դնի։ Շատ դիտարժան բաներ կային, որ կարող էին նրանց ցույց տալ՝ իրենց վրա ազդելու համար, և հենց դրանք էլ, ենթադրում եմ, ցույց են տվել։
  • Մի օր էս ամեն ինչը փոխվելու է, և ես ուզում եմ իմանալ՝ ինչի վրա են իրենց հույսը դրել պատվեր կատարող իրավապահները։ Չէ՛ տղերք, հետո պատասխան պիտի տաք։ Վաղը չեք կարող ասել՝ դե, վերադասս հանձնարարել էր, չէի կարող չանել։ Կարող էիք։ Ապօրինի հրամաններ անել չի կարելի։
  • Վաղուց կալանավորումից ոչ ոք չի վախենում։ Բայց եթե պետության ամենուժեղ գործիքից՝ ազատության զրկումից ոչ ոք չի վախենում, էլ զսպման ի՞նչ գործիք ունի պետությունը։ Քրեական հետապնդման ինստիտուտը զրոյացրեցին։
  • Հայաստանի պատմության մեջ երբևէ չի եղել, որ այսքան հոգևորականներ լինեն կալանավորված։ Ամեն ինչ սպասել էի այս իշխանությունից ու նրանց քաղաքական կամքը կատարող իրավապահներից։ Կարող են կալանավորել նաև Վեհափառին, բայց մի բան ակնհայտ է՝ որտեղ Վեհափառն է, այնտեղ Վեհարանն է։
  • Կարծում եմ՝ սպասվող Եպիսկոպոսաց ժողովի միակ օրակարգը պետք է լինի՝ կարգալույծ անել տիրադավ հոգևորականներին։ Արշակ սրբազանը մեծ հարգանք ունի Եկեղեցու ներսում։ Դրա համար կալանավորեցին, որ Եպիսկոպոսաց ժողովի ժամանակ չխոսի։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս