«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «5 իրավապաշտպանների նախաձեռնության» անդամ, Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի շահերի պաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն է։
«Կուսակրոնության խնդրի կարգավորված չլինելը չէ, որ Հայաստանը որպես գործոն՝ պարզապես դուրս է մղվել աշխարհաքաղաքական խաղատախտակից, նվազեցվել է Հայաստանի՝ որպես պետություն, դերակատարությունը: Կուսակրոնությունը չէ խնդիրը, որ Ալիևի պահանջներն օրեցօր սաստկանում են»,- ասաց նա։
Հայ Առաքելական եկեղեցու դեմ պայքարում Նիկոլ Փաշինյանի կողմից կիրառվող գործիքակազմը մատնում է նրա սեփական բարդույթները՝ ըստ ամենայնի ենթագիտակցությունից դուրս հորդող ու բանականության կողմից անկառավարելի բարդույթները։