Ադրբեջանցիները վնաuել են Արցախում գտնվող 17-րդ դարի Սուրբ Ամենափրկիչ Վանքը

Արցախի Տոնաշեն բնակավայրի մոտակայքում գտնվող 17-րդ դարի Սուրբ Փրկչի վանքը վնասվել է։ Այս մասին ահազանգում է Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը (Caucasus Heritage Watch)։

2024 թվականի հոկտեմբերից մինչև 2025 թվականի օգոստոսը 2009 թվականի վերականգնման շրջանակներում ավելացված մետաղական տանիքի մեծ մասը հեռացվել է։

Սուրբ Ամենափրկիչ Վանքը Ադրբեջանում ընդգրկված չէ հուշարձանների պետական ցուցակում։ CHW-ն կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին այս պատմական վայրը ներառել ցանկում՝ որպես 17-րդ դարի հայկական վանք և տրամադրել դրան պատշաճ պաշտպանություն՝ դրա պահպանումն ապահովելու համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031