Պատվիրատուն պարզ է. Տաթև Հայրապետյան
Դու կարող ես համակրել կաթողիկոսին կամ չհամակրել, կարող ես գնալ եկեղեցի կամ չգնալ, կարող ես լինել հավատացյալ կամ չլինել, դա ընտրության, նախապատվության հարց է, բայց երբ դու ուղղակի հրաժարվում ես լինել տրամաբանող էակ, դա արդեն դատավճիռ է․ գրում է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը։
«Այն, ինչ կատարվում է մեր պետության և եկեղեցու դեմ ամենօրյա ռեժիմով, անտրամաբանության շքերթ է։ Անտրամաբանական է թվում, երբ պետության ղեկավարը պայքարում է եկեղեցու դեմ, անտրամաբանական է թվում, երբ մարդիկ ձերբակալվում են կարծիք արտահայտելու համար, անտրամաբանական է թվում, երբ մարդկանց մեղադրում են «գործակալ» կամ «մանկապիղծ» լինելու համար, իսկ հետո կալանավորում իբրև յոթ տարի առաջ ուրիշի գրպանը թմրանյութ գցելու համար։ Այս ամենը անտրամաբանական է։ Իսկ տրամաբանության բացակայությունը, ինչպես նաև բարոյական տարրական նորմերի բացակայությունը, հանրությանը և պետությանը քայքայող ամենաարագ ուղին է։
Ցաքուցրիվ ու չհամակարգված քայլերը շատ համակարգված են ու հստակ։ Պատվիրատուն պարզ է․․․
Ցավալի է, բայց այսօր ՀՀ ղեկավարը փաստացի պայքարում է ՀՀ պետության դեմ, և այդ պայքարում իր զենքը բարոյազրկությունն է ու տրամաբանության բացակայությունը։ Դրան հակադրվելու հարցում մեր ձեռքի տակ եղած միջոցն էլ մնալ տրամաբանող էակ և հավատարիմ մնալ բարոյական պարզ նորմերին։ Ինքը հանրությունից և հանրային կարծիքից շատ ավելի է կախված, քան հանրությունը դա գիտակցում է»,- նշում է նա։
