ԵԱՀԿ-ին առնչվող լավատեսության պատճառներ չկան, սակայն կա դրա փլուզումից խուսափելու հնարավորություն. Լավրով
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) հետ կապված լավատեսության պատճառներ չկան, սակայն դեռևս կա հնարավորություն խուսափելու ԵԱՀԿ-ի փլուզումից։ Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հոդվածում` ТАСС-ի փոխանցմամբ։
«Ընդգծում եմ՝ լավատեսության պատճառներ չկան։ Թունելի վերջում լույս չկա։ Սակայն կա հնարավորություն խուսափելու ԵԱՀԿ-ի փլուզումից՝ գոնե առայժմ», – նշել է Լավրովը։
Նա շեշտել է, որ դա պահանջում է, որ կազմակերպության բոլոր անդամները վերադառնան Հելսինկյան սկզբունքներին՝ հավասար և փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսությանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին ԵԱՀԿ-ն պաշտոնապես հայտարարել է Մինսկի գործընթացի և դրան կից կառույցների փակման մասին:
