Բաժիններ՝

ՆԱՏՕ-ն շարունակելու է զենք գնել Ուկրաինայի համար. Ռյուտե

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ չնայած ԱՄՆ-ի խաղաղության ջանքերին, դաշինքը կշարունակի զենք գնել Ուկրաինայի համար։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Մենք բոլորս ցանկանում ենք, որ դադարեցվի արյունահեղությունը, և ես, անկասկած, ողջունում եմ (ԱՄՆ) նախագահ Թրամփի շարունակական ջանքերն այս պատերազմը դադարեցնելու ուղղությամբ։ Մինչդեռ մենք պետք է արագացնենք մեր ներդրումը PURL-ում (եվրոպացի դաշնակիցների կողմից ամերիկյան զենքի գնումների նախաձեռնություն) և անհապաղ անհրաժեշտ սարքավորումներ հասցնենք Ուկրաինային», – ասել է նա Բրյուսելում ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների նիստի բացման ժամանակ։

Ռյուտեն նաև հայտնել է, որ ՆԱՏՕ-ի երկրներն օգոստոսից ի վեր ԱՄՆ-ից Ուկրաինայի համար 4 միլիարդ եվրոյի զենք են գնել, մինչև 2025 թ. վերջն այս թիվը կհասնի 5 միլիարդ եվրոյի. 2026 թվականին դա ամսական պետք է կազմի մոտավորապես 1 միլիարդ եվրո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս