Բաժիններ՝

Էրդողանն ու Մակրոնը քննարկել են ուկրաինական պատերազմը և իրավիճակը Հարավային Կովկասում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել։

Կողմերը քննարկել են թուրք-ֆրանսիական հարաբերությունները, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը և տարածաշրջանային հարցեր։ Էրդողանն ընդգծել է երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման կարևորությունը և նշել, որ Թուրքիան ջանքեր է գործադրում պատերազմն արդար և կայուն խաղաղությամբ ավարտելու համար։ Նրանք նաև նշել են, որ շփումները շարունակվում են Ստամբուլի գործընթացը վերակենդանացնելու համար։

Թուրքիայի առաջնորդը հավելել է, որ դիվանագիտությունը խաղաղության հասնելու հիմնական գործիքն է, և հայտարարել է, որ Թուրքիան կամրապնդի իր աջակցությունը հրադադարին։

Հանդիպմանը քննարկվել է նաև Հարավային Կովկասում, Գազայում և Սիրիայում տիրող իրավիճակը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս