ՆԱՏՕ-ի երկրների ԱԳ նախարարները կքննարկեն Ուկրաինային նոր ՀՕՊ համակարգերով ապահովելու հարցը
Բրյուսելում դեկտեմբերի 3-ին ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման գլխավոր թեման կլինի Ուկրաինային նոր ՀՕՊ համակարգերով ապահովելը: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ հավելելով, որ հարցը երկկողմ ձևաչափով կքննարկվի նաև ՆԱՏՕ-ի երկրների և Ուկրաինայի միջև:
Նրա խոսքով՝ Ուկրաինային ՀՕՊ համակարգերով և դրանց համապատասխան հրթիռներով ապահովելը ՆԱՏՕ-ի հիմնական առաջնահերթություններից է:
Ավելին՝ սկզբնաղբյուրում։

