Թուրքիայում վարկային ռիսկի հավելավճարն էականորեն նվազել է

Թուրքիայի 5 տարվա համար նախատեսվող վարկային ռիսկի հավելավճարը (CDS) հասել է 233 բազիսային կետի՝ գրանցելով նվազագույն մակարդակը 2018 թվականի մայիսից հետո։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Աղբյուրի համաձայն՝ տնտեսական քաղաքականության խստացման և մակրոտնտեսական ցուցանիշների բարելավման ֆոնին երկրի տնտեսությունը 21 եռամսյակ շարունակ աճ է ցուցաբերում, իսկ գնաճը՝ շարունակական անկում։

Թուրքիայի Կենտրոնական բանկի (ԿԲ) տոկոսադրույքների նվազեցումը և պահուստների աճը մինչև ռեկորդային 198,4 մլրդ դոլար՝ բարձրացրել են ներքին շուկայի վստահությունը։ Սրան զուգահեռ սակայն շարունակվում է «արժութային պաշտպանությամբ» ավանդային և մասնակցային հաշիվներում (KKM) առկա ֆինանսների նվազումը, որոնք նոյեմբերի 21-ի դրությամբ կրճատվել են ևս 30,3 մլրդ լիրայով՝ հասնելով 22,46 մլրդ լիրայի։

Տեսանյութեր

Լրահոս