Ռուսաստանը դեմ է Ուկրաինայի տարածքում ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայմանը․ Պեսկով
Ռուսաստանը դեմ է իր տարածքում ՆԱՏՕ-ի զորքեր տեղակայելու Ուկրաինայի ցանկությանը, քանի որ դա վտանգ կներկայացնի Ռուսաստանի համար. հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այսպիսով` ի՞նչ կլինի Ուկրաինայի ապագայի հետ։ Արդյո՞ք Ուկրաինան կշարունակի ձգտել ՆԱՏՕ-ի անդամակցության։ Մենք դեմ ենք դրան, քանի որ դա վտանգ կներկայացնի մեր երկրի համար։ Արդյոք Ուկրաինան կձգտի՞ օտարերկրյա զորքերի կամ ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայմանն իր տարածքում, մեր սահմանների մոտ։ Ո՛չ, մենք դեմ ենք դրան, և կան շատ այլ հարցեր, որոնք պետք է լուծվեն խաղաղության բանակցությունների ընթացքում։ Այսպիսով՝ սա շատ բարդ հարց է», – նշել է Պեսկովը։
Նա նշել է, որ Ռուսաստանը խաղաղություն է ցանկանում։ Պեսկովը նաև հույս է հայտնել, որ ուկրաինական հակամարտության կարգավորման ամերիկյան նախաձեռնությունը հաջող կլինի։ Նրա կարծիքով՝ ԱՄՆ նախագահ Ուկրաինայի վերաբերյալ Դոնալդ Թրամփի ծրագիրը լավ հիմք է խաղաղ կարգավորման ուղղությամբ աշխատելու համար։
Միևնույն ժամանակ՝ Պեսկովն ընդգծել է, որ Եվրոպան ցանկանում է «գողացված ռուսական ակտիվները ծախսել Կիևի ռազմական մեքենային աջակցելու համար»։

