Բաժիններ՝

Ինդոնեզիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 84-ի

Ինդոնեզիայի Սումատրա կղզում առնվազն 84 մարդ է զոհվել, ևս մի քանի տասնյակը անհետ կորել է սաստիկ հեղեղումների և սողանքների պատճառով:

Այս մասին հաղորդել է The Jakarta Post-ը՝ վկայակոչելով տեղական փրկարարական ծառայություններին:

Ավելի վաղ Ինդոնեզիայի Ազգային որոնողական և փրկարարական գործակալությունը հայտնել էր, որ տարերային աղետն առաջացել է տեղատարափ անձրևներից, որոնք տարածաշրջանում շարունակվում են անցյալ շաբաթվա վերջից:

Սելավահոսքերը վնասել են բնակելի շենքեր, ճանապարհներ և ենթակառուցվածքներ՝ դժվարացնելով փրկարարների մուտքն առավել տուժած շրջաններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս