«Նոան» Շոտլանդիայում ոչ-ոքի խաղաց «Աբերդինի» հետ
ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/2026թթ․ խաղարկության լիգայի փուլի 4-րդ տուրում Հայաստանի չեմպիոն «Նոան» շոտլանդական «Պիտոդրի» մարզադաշտում ուժերը չափեց «Աբերդինի» հետ։
Խաղի ընթացքում կողմերը չորոշեցին հաղթողին՝ 1:1: Հանդիպման հաշիվը բացվեց 45-րդ րոպեին։ Տանտերերի կազմում աչքի ընկավ Քևին Նիսբեթը։
Պատասխան գնդակը խփվեց 52-րդ րոպեին։ Մատեուս Այասի փոխանցումից հետո գլխի հարվածով աչքի ընկավ Նարդին Մուլահուսեյնովիչը։
«Նոան» 5 միավորով մրցաշարային աղյուսակի 23-րդ հորիզոնականում է։
Հայաստանի չեմպիոնը Կոնֆերենցիաների լիգայի 5-րդ տուրում սեփական հարկի տակ կմրցի լեհական «Լեգիայի» հետ։ Հանդիպումը դեկտեմբերի 11-ին է։
Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները․
«Ռիեկա» — ԱԵԿ Լառնակա՝ 0:0
«Յագելոնիա» — ԿուՊՍ՝ 1:0
«Ստրասբուրգ» — «Քրիսթալ Փելաս»՝ 2:1
«Շեմրոք Ռովերս» — «Շախտյոր»՝ 1:2
«Լեգիա» — «Սպարտա Պրահա»՝ 0:1 (Վահան Բիչախչյանը փոխարինման դուրս եկավ 60-րդ րոպեին և զգուշացվեց դեղին քարտով 90-րդ րոպեին)
«Ֆիորենտինա» — ԱԵԿ Աթենք՝ 0:1
«Բրեյդաբլիկ» — «Սամսունսփոր»՝ 2:2
«Դրիտա» — «Շկենդիա»՝ 1:0

