Զբոսաշրջության զարգացման համար Հայաստանը 96,4 մլն եվրո վարկ է վերցնում
Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանին 96,4 մլն եվրոն վարկ կտրամադրի Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների զարգացման ծրագիրն իրականացնելու համար։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 120,5 մլն եվրո, որից 96,4 մլն եվրոն վարկային միջոցներն են, իսկ 24,1 մլն եվրոն՝ ՀՀ կառավարության համաֆինանսավորումը։
Վարկային համաձայնագիրը Հայաստանի և բանկի միջև ստորագրվել է 2025 թ. հուլիսի 22-ին և 23-ին:

