Բաժիններ՝

Մահացել է «Տոպոլ» և «Իսկանդեր» արձակման համալիրների ստեղծող Վալերիան Սոբոլևը

87 տարեկան հասակում Վոլգոգրադում մահացել է «Տոպոլ» և «Իսկանդեր» արձակման համալիրների ստեղծող Վալերիան Սոբոլևը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով նրա ընտանիքի բարեկամին՝ Վյաչեսլավ Չերեպախինին։

«Երեկ մահացել է։ Երկար ժամանակ հիվանդ էր։ Վալերիան Մարկովիչը լեգենդար դեմք է Վոլգոգրադի և պաշտպանական արդյունաբերության համար», – ասել է գործակալության զրուցակիցը։

Վալերիան Սոբոլևը ծնվել է 1938 թվականին Ստալինգրադում։ Ստալինգրադի մեխանիկական ինստիտուտն ավարտելուց հետո սկսել է աշխատել «Բարիկադներ» պաշտպանական ձեռնարկությունում, որտեղ եղել է ինժեներից մինչև գլխավոր կոնստրուկտոր, ապա ստեղծել է «Տիտան» կենտրոնական կոնստրուկտորական բյուրոն։ Բաց տվյալների համաձայն՝ նրա ղեկավարությամբ ստեղծվել են «Պիոներ», «Տոպոլ», «Իսկանդեր» և այլ արձակման կայանքներ։

Սոբոլևը տեխնիկական գիտությունների դոկտոր էր, պրոֆեսոր, Վոլգոգրադի պոլիտեխնիկական ինստիտուտի տեսական մեխանիկայի ամբիոնի վարիչն էր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930