ԱՄՆ Խաղաղության ծրագիրը կարող է ստորագրվել արդեն նոյեմբերի 27-ին
Զելենսկին պատրաստ է հանդիպել Թրամփի հետ Գոհաբանության օրը՝ նոյեմբերի 27-ին, որպեսզի հայտարարի Ռուսաստանի Դաշնության հետ գործարք կնքելու պատրաստակամության մասին: Այս մասին հայտնում է Axios-ը։
Ավելի վաղ միջազգային լրատվամիջոցների հրապարակումներից հայտնի էր դարձել, որ Ռուսաստանն ու Ուկրաինան ուղիղ չպլանավորված բանակցություններ են սկսել Աբու Դաբիում։ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հանդիպմանը հանկարծակի ժամանել է պատվիրակություն Ուկրաինայից, որը գլխավորում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը։
Ռուսական կողմից բանակցություններին ներկա են ՌԴ ԶՈՒ ԳՇ Գլխավոր (հետախուզական) վարչության պետ, ծովակալ Իգոր Կոստյուկովը և ԳՀՀ տնօրեն Սերգեյ Նարիշկինը:

