Բացահայտվել է առողջության համար լավագույն սովորությունը

Ֆիզիոթերապևտ Անա Գալեոտեն նշել է, որ եթե յուրաքանչյուր մարդու տրված լիներ հնարավորություն ընտրելու միայն մեկ սովորություն՝ իրենց առողջությունը բարելավելու համար, ապա ինքը կընտրեր քայլելը։ Նա Hola-ին տված հարցազրույցում քննարկել է ֆիզիկական ակտիվության օգուտները։

Գալեոտեն կոչ է արել մարդկանց չկենտրոնանալ 10,000 քայլ անելու վրա։ Ավելի լավ է աստիճանաբար ավելացնել զբոսանքի տևողությունը։

«Մենք գիտենք, որ օրական մինչև 2,500 քայլերի քանակն արդեն իսկ ութ տոկոսով նվազեցնում է մահվան ռիսկը, իսկ մոտ 8,800 քայլը հանգեցնում է մահվան ռիսկի գրեթե 60 տոկոսով նվազմանը»,- բացատրել է բժիշկը։

Նա քայլելու այլ առավելությունների շարքում նշել է տրամադրության և ճանաչողական գործառույթների բարելավումը, սրտանոթային առողջությունը և նյութափոխանակության խթանումը:

Ավելին, բժիշկը կոչ է արել բոլորին՝ անկախ մարմնի տեսակից, զբաղվել ֆիզիկական ակտիվությամբ, քանի որ առողջությունը որոշվում է ոչ միայն կշեռքի վրա գրված թվով, այլև ուժով, մկանային զանգվածով և սրտանոթային համակարգի ամրությամբ:

Տեսանյութեր

Լրահոս