Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Նիկիտա Սիմոնյանի մահվան կապակցությամբ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Նիկիտա Սիմոնյանի մահվան կապակցությամբ: ԽՍՀՄ ֆուտբոլի հավաքականի կազմում 1956 թվականի օլիմպիական չեմպիոնը մահացել է նախօրեին 99 տարեկան հասակում:

«Կյանքից հեռացավ պայծառ, արտասովոր, գործին անսահման նվիրված մարդ, հայրենական և համաշխարհային ֆուտբոլի իսկական լեգենդ: Նիկիտա Սիմոնյանի վարպետության, ոգու ամրության և թիմին հավատարմության համար գնահատում էին «Սպարտակի» և մեր ազգային հավաքականի ընկերները, անկեղծորեն սիրում միլիոնավոր երկրպագուներ», – ասված է Կրեմլի հրապարակված հեռագրում:

Տեսանյութեր

Լրահոս