Լարս ֆոն Թրիերը շարունակում է աշխատել իր վերջին ֆիլմի վրա
Դանիացի ռեժիսոր Լարս ֆոն Թրիերը («Մելանխոլիա») շարունակում է աշխատել իր եզրափակիչ՝ «Հետո» ֆիլմի վրա: Այս մասին, ինչպես հաղորդում է World of Reel պորտալը, հայտարարել է պրոդյուսեր Լուիզ Ուեսթը:
«Ինչպես գիտեք, Լարս ֆոն Թրիերի մոտ Պարկինսոնի հիվանդություն է ախտորոշվել։ Ես նրա հետ հանդիպեցի անցյալ շաբաթ, և չնայած հանգամանքներին, նա շատ լավ տրամադրություն ուներ։ Նա այլևս չի աշխատում ամեն օր, ինչպես նախկինում, բայց կարող եմ վստահորեն ասել, որ այս նախագիծը անընդհատ զարգացման մեջ է»,- ասել է Ուեսթը։
Զուգահեռաբար, Թրիերը մշակում է 100 սերիայից բաղկացած սերիալ, որում արխիվային կադրերը կհամադրվեն ռեժիսորի մտորումներով:
Թրիերի վերջին լիամետրաժ նախագիծը՝ «Տունը, որը Ջեքը կառուցեց», թողարկվել է 2018 թվականին։ 2022 թվականին նա թողարկել է «Թագավորություն» սերիալի երրորդ և վերջին եթերաշրջանը։

