Հրաշալի կլինի համաձայնագիր կնքել Իրանի հետ․ նրանք շատ են դա ցանկանում` Թրամփ
Թրամփը Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ հանդիպմանը նշել է, որ հրաշալի կլինի Իրանի հետ համաձայնագիր կնքելը։
«Կարող եմ ասել, որ նրանք շատ են ցանկանում համաձայնագիր կնքել։ Ես լիովին պատրաստ եմ։ Մենք բանակցություններ ենք վարում նրանց հետ, սկսել ենք գործընթացը, և հրաշալի կլինի համաձայնագիր կնքել Իրանի հետ», – ասել է ԱՄՆ նախագահը։

