Զելենսկին Իսպանիայից կմեկնի Թուրքիա
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին եվրոպական երկրներ այցերի շրջանակում գտնվում է Իսպանիայում։ Իսկ նոյեմբերի 19-ին նա կմեկնի Թուրքիա։
Այս մասին Զելենսկին գրել է իր Telegram ալիքում։
«Այսօր՝ հանդիպումներ Իսպանիայում, որոնց մենք երկար ժամանակ նախապատրաստվել ենք, և մենք ակնկալում ենք, որ մեկ այլ ուժեղ երկիր կօգնի պաշտպանել կյանքեր և մոտեցնել պատերազմի ավարտը։ Մենք աշխատում ենք ապահովել, որ Իսպանիայի վարչապետ Սանչեսի հետ հանդիպումը հանգեցնի համաձայնությունների, որոնք մեզ ավելի շատ ուժ կտան։ Գործընկերների հետ հարաբերություններում ամեն օր պետք է արդյունք լինի Ուկրաինայի համար», – գրել է Զելենսկին։
Նա նաև նշել է, որ նոյեմբերի 19-ին հանդիպումներ են տեղի ունենալու Թուրքիայում: «Մենք պատրաստվում ենք ակտիվացնել բանակցությունները, և մենք մշակել ենք լուծումներ, որոնք կառաջարկենք գործընկերներին։ Պատերազմի ավարտը մեր բոլոր ուժերով մոտեցնելն Ուկրաինայի առաջնահերթությունն է։ Մենք նաև աշխատում ենք վերսկսել փոխանակումները և գերիների վերադարձը», – հավելել է նա։
Նոյեմբերի 17-ին Զելենսկին Փարիզում էր։ Նա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ մտադրությունների հուշագիր է ստորագրել, համաձայն որի Կիևը ձեռք կբերի շուրջ հարյուր Rafale կործանիչ, նոր սերնդի ութ SAMP-T նոր հակաօդային պաշտպանության համակարգ, ռադարային համակարգեր և անօդաչու թռչող սարքեր։
Մակրոնը հայտարարել է, որ Ուկրաինան կդառնա առաջին երկիրը, որտեղ կտեղակայվան SAMP-T զենիթահրթիռային համակարգերը։ Համաձայնագիրը կիրագործվի 10 տարվա ընթացքում։ Իսկ նոյեմբերի 16-ին Վոլոդիմիր Զելենսկին Աթենքում մտադրությունների հուշագիր էր ստորագրել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ ձմռան ընթացքում բնական գազի մատակարարումների շուրջ:

