Վաղարշապատի ընտրությունների ընթացքում, ժամը 20։00-ի դրությամբ, ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 10 ահազանգ․ ՆԳՆ
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, ՆԳՆ Ոստիկանությունում ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 10 ահազանգ։
Այլ անձի փոխարեն քվեարկելու՝ 1 և ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրացմանը խոչընդոտելու՝ 2 դեպքերով կազմվել և Քննչական կոմիտե է ուղարկվել 3 հաղորդում։
Մամուլում և սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումները ստուգվում են։
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից կատարված աշխատանքների մասին․
Ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու մասին դիմում ներկայացրել և տեղեկանք են ստացել 61 անձ։

