Իրանը Օրմուզի նեղուցում նավթատար տանկեր է կալանել
Իրանի հեղափոխության պահապանների կորպուսն Օրմուզի նեղուցում նավթատար տանկեր է կալանել։ Այս մասին հայտնել է կորպուսի մամուլի ծառայությունը։
«Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի արագ արձագանքման ստորաբաժանումները հետևել են Մարշալյան կղզիների դրոշով «Տալարա» անվամբ տանկերի շարժին։ Դատական մարմինների թույլտվությունը ստանալուց հետո նավթատար տանկերը կալանվել է»,- ասված է հաղորդագրությունում։
Նավթատար տանկերն ուղևորվում էր Սինգապուր` տանելով 30 հազար տոննա նավթաքիմիական արտադրանք։ Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը հայտնում է, որ տանկերը խախտել է բեռների փոխադրման կանոները։

