Նարեկ Կարապետյանը հանդիպել է իշխանության կազմակերպած «Աղոթքի նախաճաշի» 2 մասնակիցների հետ
«Տաշիր գրուպ» հոլդինգի ղեկավարի տեղակալ Նարեկ Կարապետյանը, հանդիպել է իշխանության կազմակերպած «Աղոթքի նախաճաշի» 2 մասնակիցների հետ։ Նա այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան էջում։
«Միացյալ Նահանգների Կրոնական ազատությունների հանձնաժողովի (USCIRF) փոխնախագահ Ասիֆ Մահմուդի և «Քրիստոնեական համերաշխություն» (CSI) միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Ջոն Էիբների հետ շրջեցինք Երևանում, իսկ այնուհետև հանդիպում ունեցանք մեր գրասենյակում, որտեղ նրանց ներկայացվեցին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները և դրանց կապը ժողովրդավարության հետ, մասնավորապես` այդ կապի բացակայությունը»,– գրել է Կարապետյանը։





