Մետրոյի շարժասանդուղքից տարեց կինն ընկել ու վնասվածք է ստացել․ Երևանի մետրոպոլիտենից մանրամասներ են հայտնել
Մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարանի շարժասանդուղքին տարեց կինը չի կարողացել պահել հավասարակշռությունն ու ընկել է․ ABC Media-ի հետ զրույցում ասել է Երևանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Աննա Ասլանյանը։
«Կինն ընկել ու կոտրել է ոտքը. տեղում հավաքված քաղաքացիներն ու մեր աշխատակիցներն օգնություն են ցուցաբերել մինչ շտապօգնության հասնելը, նրան տեղափոխել են հիվանդանոց»,- ասել է Աննա Ասլանյանը՝ հավելելով, որ կնոջ վիճակն այժմ կայուն է։
Մամուլի քարտուղարը նշել է, որ դեպքի պահին մետրոյի կայարանում քաղաքացիների կուտակումներ են եղել։
ABC Media-ի հետևորդներից մեկն էլ պատմել է, որ տարեց կինը թոռնիկի հետ է եղել։ Տատիկի ընկնելուց հետո վախեցել, սկսել է լացել։ Մեր հետևորդը նախ օգնություն է ցուցաբերել վնասված կնոջը, այնուհետև հանգստացրել է երեխային մինչ աշխատակիցների և շտապօգնության գալը։



