«Eurofighter» կործանիչների ձեռքբերման աշխատանքները լավ են ընթանում. Էրդողանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվից վերադառնալիս ինքնաթիռում պատասխանել է «Eurofighter» կործանիչների թեմայով լրագրողների տված հարցերին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Էրդողանը նշել է, որ «Eurofighter» կործանիչների ձեռքբերման աշխատանքները լավ են ընթանում։ Թուրքիան այդ ուղղությամբ դրական քայլեր է արել թե՛ Մեծ Բրիտանիայի և թե՛ Գերմանիայի հետ։ Դրա հետ մեկտեղ հանդիպումներ են եղել Կատարի և Օմանի հետ։
«Գուցե մենք կարողանանք նաև գնել նրանց ունեցած Eurofighter-ներից մի քանիսը։ Եթե մենք կարողանանք ավարտին հասցնել այս համաձայնագրերը, մեր երկրի համար դրական զարգացումներ կլինեն ու դրա հետ մեկտեղ մեր երկրում ռազմարդյունաբերության ոլորտում ձեռնարկված քայլերի շնորհիվ Թուրքիան կօգտվի մեծ հնարավորություններից։

