Նշել է ամենաօգտակար շաքարը
Խանութներում կարելի է գտնել շաքարի տարբեր տեսակներ՝ սկսած ճակնդեղի և եղեգի շաքարից մինչև էկզոտիկ կոկոսի շաքար։ «Իրավունքի և առողջության հիմնադրամի» սննդամթերքի բաժնի ղեկավար Օլգա Անիշչենկովան aif.ru-ի հետ զրույցում նշել է, թե որն է ամենաօգտակար շաքարը:
Ճակնդեղի շաքարը ենթարկվում է բազմափուլ զտման գործընթացի, ինչը նշանակում է, որ այն գրեթե չի պարունակում ճակնդեղում սկզբնապես պարունակվող սննդարար նյութերից ոչ մեկը: Այն աղքատ է սննդարար նյութերով և զգալիորեն բարձրացնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը:
Ավելին, այս շաքարը բարձր կալորիականություն ունի՝ մոտ 400 կկալ՝ 100 գրամում:
Մինչդեռ, շաքարեղեգի շաքարը ցածր կալորիականություն ունի և ավելի սննդարար է։ Այն ենթարկվում է ավելի քիչ ինտենսիվ զտման, ուստի պահպանում է վիտամինների մեծ մասը։
Կոկոսի շաքարը նույնպես անցնում է ոչ ամբողջական զտում՝ պահպանելով վիտամինները, ամինաթթուները և հանքանյութերը:
«Անկախ շաքարի տեսակից, օգտագործման ցանկալի չափաբաժինները մնում են նույնը՝ օրական ոչ ավելի, քան վեց թեյի գդալ։ Այս թիվը ներառում է նաև սննդամթերքներում արդեն իսկ պարունակվող շաքարը»,- եզրափակել է մասնագետը։

