Ո՞ր դեպքում հայտարարատուն կստանա սոցիալական ծախսի փոխհատուցում. ՊԵԿ–ի պարզաբանումը

Ֆիզիկական անձինք սոցիալական ծախսի փոխհատուցումից կարող են օգտվել նաև հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը լրանալուց հետո, եթե կատարեն ՊԵԿ–ի սահմանած մի քանի քայլ. այս մասին պարզաբանում է տարածել Պետական եկամուտների կոմիտեն։

«Ֆիզիկական անձինք կարող են օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից, եթե մինչև սահմանված վերջնաժամկետը հարկային մարմին են ներկայացրել էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված հայտարարագիր։ Կարևոր է իմանալ` եթե ձեր հայտարարագիրը սահմանված ժամկետում հարկային մարմին չեք ներկայացրել, և այն համարվել է ներկայացված հարկային մարմնի կողմից նախալրացման արդյունքում, ապա կարող եք վերջնաժամկետից հետո ներկայացնել էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված և ճշտված հայտարարագիր և օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից»,– նշել են ՊԵԿ–ից։

Կոմիտեից նշում են նաև, որ եթե սահմանված ժամկետում քաղաքացին ներկայացրել է հայտարարագիր, սակայն հաշվարկային թղթի բացակայության պատճառով չի ստացել սոցիալական ծախսի փոխհատուցում, ապա սոցիալական ծախսի առկայության դեպքում համապատասխան հաշվարկային փաստաթուղթը դուրս գրվելուց հետո կարող է ներկայացնել ճշտված հայտարարագիր և օգտվել հնարավորությունից։

Տեսանյութեր

Լրահոս