Ֆրանսիացին այգում հայտնաբերել է ոսկու ձուլակտորներով գանձ. France Info
Լիոնի մերձակայքում գտնվող Նյովիլ սյուր Սոն կոմունայի բնակիչն իր հողամասում հայտնաբերել է ոսկու ձուլակտորներով և մետաղադրամներով գանձ՝ մոտ 700 հազար եվրո ընդհանուր արժողությամբ:
Այս մասին հայտնում է France Info ռադիոկայանը։
Գտածոն բաղկացած է հինգ ոսկե ձուլակտորից և մեծ քանակությամբ ոսկեդրամներից՝ փաթաթված պլաստիկե տոպրակների մեջ։
Ձուլակտորների վրա համարակալման շնորհիվ իրավապահ մարմիններին հաջողվել է պարզել, որ ոսկին ձուլվել է ոչ ավելի, քան 20 տարի առաջ Լիոնի ձեռնարկություններից մեկում։
Հողամասի նախկին սեփականատերը մահացել է, ուստի անհայտ է մնում, թե ում են ոսկիները պատկանել։

