Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցությունը շարունակում է մնալ սառեցված

«Թուրքիան այսօր» լրատվական ալիքը գրում է.

«Եվրոպական Հանձնաժողովի արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասը ներկայացրել է, թե ինչ առաջընթաց ունեն ԵՄ թեկնածու երկրները։

Ըստ ԵՄ դիվանագիտության ղեկավարի՝ Մոնտենեգրոն, Ալբանիան, Մոլդովան և Ուկրաինան ունեն մեծ առաջընթաց, Սերբիան, Կոսովոն, Բոսնիան և Հյուսիսային Մակեդոնիան մնացել են նույն տեղում, միայն Վրաստանն է հետընթաց գրանցել։

Թուրքիան ևս դոփում է տեղում, ըստ Կալասի, Անկարան կարևոր գործընկեր է, սակայն ժողովրդավարության վատթարացումը փաստացի սառեցրել է անդամակցությունը»։

 

Տեսանյութեր

Լրահոս