Երևան-Արմավիր ավտոճանապարհին 4 մեքենաներ են բախվել. կա զոհ և վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 5-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում. հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 18։30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են 3 «Mercedes» մակնիշի և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնի փականը և տեղում իրականացրել հերթապահություն։

