Արամ Հարությունյան. Այս իրավիճակում այդ թանկացումը երևի թե ամենալավ արդյունքն էր, որ մենք ստացանք (տեսանյութ)

Ինչպես հայտնի է, Արմավիրի մարզում կարկտահարությունից տուժած գյուղացիներին օգնելու նպատակով հաշվեհամարներ են բացվել:

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքն էլ է միացել այդ դրամահավաքին. «Իմ անձնական ներդրումը եղել է նա, որ իմ ամբողջ մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել եմ բացված հաշվին: Մնացածը, ինչ հնարավորություններ ունենաք, մեր հնարավորությունների շրջանակներում նույնպես օգնելու, աջակցելու ենք»:

168.am-ի հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերվում գազի ասկագնի թանկացմանը, նախարարը պատասխանեց, որ չի ցանկանում մեկնաբանություններ անել այդ թեմայի վերաբերյալ. «Ամբողջ բանակցություններին դուք հետևել եք, տեսել եք, և կարծում եմ՝ այն վերջնական լուծումները, որոնք որ արտացոլվեցին և հայտարարեցին մեր ազգաբնակչությանը, դրանք բավականին լուրջ աշխատանքի, բանակցությունների արդյունք են»:

Հարցին, թե նախատեսվող թանկացումը բարձր չի՞ լինի Ձեզ համար, նախարարը պատասխանեց. «Կարծում եմ՝ այստեղ մենք պետք է ոչ թե դիտարկենք այն տեսանկյունից, ինչ որ դուք եք առաջարկում, այլ պետք է ասենք, թե փաստացի, ռեալ իրավիճակն ինչպիսին էր, և բանակցությունների արդյունքում ինչ վերջնարդյունք ստացվեց: Կարծում եմ, որ վերջնարդյունքը բավականին լավ և դրական արդյունք էր, համենայնդեպս՝ այս իրավիճակում այդ թանկացումը երևի թե ամենալավ արդյունքն էր, որ մենք ստացանք»:

Տեսանյութեր

Լրահոս