Թող Աստված միշտ ծաղկյալ պահի Հայրապետական Ձեր գավազանը՝ ի մխիթարություն հայոց ազգի. Արմեն Չարչյան
Պրոֆեսոր Արմեն Չարչյանը գրում է. «Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 26-րդ տարեդարձն է
Ձերդ Սրբություն Վեհափառ Տեր,
Որդիական անհուն սիրով և երախտագետ սրտով շնորհավորում եմ Ձեզ՝ Հայրապետական Ձեր գահակալության տարեդարձի առիթով։
26 տարի է անցել այն օրից, երբ ազգընտրությամբ բազմեցիք Լուսավորչի գահին և ստանձնեցիք հայոց հոգևոր հովվությունն ու խնամքը։ Անցնող այս տարին մեզ համար ամենքիս է տեսանելի ու ամենքիս համար բերկրելի՝ ականատեսն ու վայելողը լինելու Ձերդ Վեհության անխոնջ ու տքնաջան ծառայության առատ պտուղների, որոնք անհաշվելի են. եկեղեցաշինությունից մինչև սոցիալական խնամատարություն, կրթադաստիարակչան գործից մինչև եկեղեցականաց պատրաս¬տու¬թյուն, հնությանց պահպանումից ու վերակառուցումից մինչև նոր հաստատություն¬նե¬րի հիմնում՝ ի վայելում և ի սպասավորություն մեր ժողովրդի։
Կանգո՛ւն մնացեք, առո՛ղջ մնացեք, Տիրոջ Սեղանից ու Ձեր բարձրության գահից շարունակեք մեզ օրհնություն բաշխել Ձեր Հայրապետական աջով և շնորհով։ Թող Աստված միշտ ծաղկյալ պահի Հայրապետական Ձեր գավազանը՝ ի մխիթարություն հայոց ազգի։ Բարի և օրհնյալ Հովվապետական ընթացք Ձեզ։
Որդիական խոնարհութեամբ մատչիմ ի համբոյր Ձերդ Սուրբ Աջոյն»։

