Կալանավորվել է 3-ամյա երեխայի հայրը՝ առերևույթ սպանություն կատարելու համար
                                    3-ամյա երեխայի առերևույթ սպանություն կատարած անձը կալանավորվել է. հայտնել են Քննչական կոմիտեից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 27–ից որպես անհետ կորած որոնվում էր 3–ամյա Տիգրանը։ Նրա մարմինը երեկ հայտնաբերվել է հարեւան գյուղում։ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ըստ նախնական տվյալների, երեխայի հայրը խեղդամահ անելու ճանապարհով սպանել է փոքրիկին:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    