Մենք ունենք բավարար միջուկային զենք՝ աշխարհը 150 անգամ պայթեցնելու համար. Թրամփ
Մեր երկիրն ունի աշխարհում ամենաշատ միջուկային զենքը՝ բավականաչափ, որպեսզի աշխարհը պայթեցնի 150 անգամ, հայտարարել է Թրամփը CBS News-ին տված հարցազրույցում։
«Դե, մենք ավելի շատ միջուկային զենք ունենք, քան որևէ այլ երկիր։ Ռուսաստանը երկրորդն է։ Չինաստանը հեռավոր երրորդն է, բայց հինգ տարի հետո նրանք հավասար կլինեն… Մենք բավականաչափ միջուկային զենք ունենք աշխարհը 150 անգամ պայթեցնելու համար։ Ռուսաստանը շատ միջուկային զենք ունի, և Չինաստանը շատ կունենա։ Նրանք մի քանիսն ունեն։ Նրանք բավականին շատ ունեն, բայց…», – նշել է Թրամփը։
Միաժամանակ նա ընդգծել է Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդների հետ ապամիջուկայնացման վերաբերյալ զրույցների կարևորությունը։
Թրամփը նաև արդարացրել է միջուկային փորձարկումները վերսկսելու իր որոշումը։
«Դե, որովհետև դուք պետք է տեսնեք, թե ինչպես են աշխատում։ Ես խոսում եմ փորձարկումների մասին, քանի որ Ռուսաստանը հայտարարել է, որ փորձարկումներ է անցկացնելու։ Եթե նկատել եք, Հյուսիսային Կորեան անընդհատ փորձարկումներ է անում։ Մյուս երկրները փորձարկումներ են անում։ Մենք միակ երկիրն ենք, որը չի փորձարկում, և ես չեմ ուզում լինել միակ երկիրը, որը չի փորձարկում», – ասել է ԱՄՆ նախագահը։
Ի պատասխան այն մեկնաբանության, որ Ռուսաստանը փորձարկել է միջուկային զենքի փոխադրման համակարգեր, այլ ոչ թե միջուկային զենք, Թրամփը հակադարձել է, որ Ռուսաստանը նման փորձարկումներ է անցկացնում։
Ավելի վաղ Թրամփը Պենտագոնին հրամայել էր անհապաղ վերսկսել միջուկային զենքի փորձարկումները։
Միջուկային զենքի վերաբերյալ Թրամփի հայտարարությունը հնչել է Վլադիմիր Պուտինի կողմից միջուկային «Բուրեվեստնիկ» թևավոր հրթիռի փորձարկման գովասանքի ֆոնին։
Իր հերթին, ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը նշել է, որ միջուկային փորձարկումների հնարավոր վերսկսման մասին Թրամփի հայտարարությունը կապված է դրա գործունեությունը պահպանելու անհրաժեշտության հետ։

