Զենքի բեռնարգելքի վերացումը կհանգեցնի Եվրոպայում ահաբեկչական սպառնալիքի աճին. Իրանի ԱԳՆ

Իրանը կարծում է, որ սիրիական ընդդիմությանը զենք հատկացնելու վրա դրված զենքի բեռնարգելքի չեղյալ հայտարարումը ահաբեկչական սպառնալիքը կմոտեցնի ԵՄ-ի սահմաններին:

Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Աբբաս Արաղչին. «Դա վտանգավոր քայլ է, քանի որ այն սիրիացի ահաբեկիչներին մի քանի հազար կիլոմետրով մոտեցրեց ԵՄ-ի տարածքներին: Բեռնարգելքի վերացումը կհանգեցնի Եվրոպայում ահաբեկչական սպառնալիքի աճին:

ԵՄ-ի գործողություններն ի ցույց են դնում եվրոպացի քաղաքական գործիչների կողմից ահաբեկչության հանդեպ երկակի մոտեցման կիրառումը և հանդիսանում է ապակառուցողական քայլ՝ Սիրիայի վերաբերյալ «Ժնև 2» միջազգային կոնֆերանսի նախաշեմին»:

Սիրիա զենք հատկացնելու վրա ԵՄ-ի դրած բեռնարգելքի ժամկետը սպառվում է մայիսի 31-ին:

Տեսանյութեր

Լրահոս