Ռուսաստանն առաջին տեղն է զբաղեցնում Չինաստան նավթի մատակարարումներով. ՌԴ կառավարություն
Ռուսաստանն առաջին տեղն է զբաղեցնում Չինաստան նավթի մատակարարումներով: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին հայտնել են ՌԴ կառավարության աշխատակազմում:
«Ռուսաստանն առաջին տեղն է զբաղեցնում չինական շուկա նավթի մատակարարումներով», – հայտնել են նախարարների կաբինետում ՌԴ վարչապետի՝ Չինաստան այցին ընդառաջ։
Հաղորդվում է նաև, որ Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը նոյեմբերի 3-4-ը կայցելի Չինաստան։
Ուղևորության ընթացքում նա հանդիպում կունենա Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և երկրի Պետական խորհրդի վարչապետ Լի Ցյանի հետ։ Բանակցությունների ընթացքում կողմերը կքննարկեն տարբեր ոլորտներում համագործակցության զարգացումը, այդ թվում՝ էներգետիկ գործընկերության ամրապնդումը:

