Բաժիններ՝

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները տեղափոխվում են ռшզմшկան բազաներ

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը, պահպանողական ակտիվիստ Չարլի Քըրքի սպանությունից հետո, անվտանգության նկատառումներից ելնելով, տեղափոխվում են իրենց տներից Վաշինգտոնի տարածքում գտնվող ռազմաբազաներ, հաղորդում է «Atlantic»-ը։

«Այն, որ այս բարձրաստիճան պետական ​​պաշտոնյաներից մի քանիսը զգացել են հանրությունից առանձնանալու անհրաժեշտությունը, ազգի բևեռացման նշան է… Այս պետական ​​աշխատակիցներն այժմ կարող են հույսը դնել ԱՄՆ զինված ուժերի վրա՝ անձնական անվտանգության բարելավման համար: Սակայն այնքան շատերն են այս քայլը կատարել, որ այժմ երկրի բարձրաստիճան սպաների համար բնակարանների պակաս կա», – գրում է «Atlantic»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս