Գազամատակարարման անջատումներ են սպասվում

Գազատարի վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 31-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Տեր-Սիմոնյան, Մուրացանի փողոցների և Շիրակի խճուղու գազասպառողների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն:

Նույն օրը՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի նաև Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բաթումի, Կալինինի, Լանջային, Մյասնիկյան, Նալբանդյան, Գարեգին Նժդեհի, Սպանդարյան, Զորյան, Վարդանանց, Տիգրան Մեծի, Տերյան, Ֆիդայինների փողոցների գազասպառողների գազամատակարարումը։

Տեսանյութեր

Լրահոս