Գոռ Սահակյանը ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը դարձավ բրոնզե մեդալակիր

Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ 71 կգ քաշային Գոռ Սահակյանը դարձավ բրոնզե մեդալակիր: Այդ մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից;

Պոկում վարժությունում Սահակյանը բարձրացրեց 145 կգ ու դարձավ բրոնզե մեդալակիր: Հրում վարժությունում հայ ծանրորդը գլխավերևում պահեց 175 կգ, 182 կգ: Այս ձևում էլ նա կրկին երրորդն է:

Երկամարտի 327 կգ արդյունքով` Գոռ Սահակյանը դարձավ մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031